ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Ասում են

Ասում են
15.03.2022 | 07:22

Արցախի գազամատակարարումն ապահովող վնասված կամ գուցե թշնամու կողմից շարքից դուրս բերված գազատարը կարևոր նշանակություն ունի մեր ազգի արցախյան հատվածի կենսունակության համար։


ՈՒստի, խոչընդոտելով դրա բնականոն աշխատանքը, թշնամին փորձում է մեզ զրկել մեր հայրենիքի մի մասում՝ Արցախում, ապրելու տարրական իրավունքից և հնարավորությունից, ինչը, ըստ էության, պետք է դիտարկել մեր դեմ սպիտակ ցեղասպանության փորձի հերթական բաղադրիչ։


Այս պարագայում ո՞վ է ասել, որ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման բռնապետական վարչախումբն անպայմանորեն պետք է կարողանա անարգել օգտվել և շահույթներ ստանալ բառիս բուն իմաստով Հայաստանի «քթի տակով» անցնող Բաքու-Կարին (Էրզրում) գազատարից:


Վարդան Ոսկանյան

Դիտվել է՝ 34230

Մեկնաբանություններ